Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է.ՔՀԿ-ների հայտարարություն

ՔՀԿ-ների հայտարարությունը վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարությունը։

Արդեն տևական ժամանակ է Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից ամենաբարձր մակարդակով տեղի են ունենում միջամտություններ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ ի խախտումն ՀՀ Սահմանադրության և Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի։ Նման միջամտություններն ուղեկցվում են նաև Եկեղեցու սպասավորների նկատմամբ անպարկեշտ խոսույթով, խտրական և ատելության խոսքով ու վիրավորանքով, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ՝ հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում։ Նման գործելաոճը կարող է հասարակության շրջանում նսեմացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերն ու հանգեցնել հանրության բևեռացման և պառակտման՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով լարվածության համար։

Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, կառավարման մարմինների ձևավորման կամ գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է։ Նման քայլերը ոչ միայն վտանգում են Եկեղեցու ինստիտուցիոնալ ամբողջականությունը, այլև խախտում են հավատացյալների՝ իրենց հոգևոր կյանքը ինքնուրույն կազմակերպելու իրավունքը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ առանց ինստիտուցիոնալ թիրախավորման և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և զերծ մնալով արդարադատության և իրավապահ համակարգերի վրա ազդեցություն ունենալուց։

Իրավապահ մարմինների գործողությունները, հատկապես զգայուն իրավիճակներում, պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների կանխման կամ քննություն ապահովելու ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ։

Այս առնչությամբ դատապարտում ենք 2025թ․ հունիսի 27-ին Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված գործողությունները, որոնք, դատելով հրապարակային ուղերձներից, ուղղակիորեն հրահանգված էին գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակից։

Անընդունելի ենք համարում իրավապահ մարմինների ծառայողների, այդ թվում՝ դիմակավորված, ներխուժումը Մայր Աթոռ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալության նպատակով, հատկապես այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն ցույց չէր տրվում։ Ավելին, իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները Մայր Աթոռում ունակ են ոտնահարելու հավատացյալների զգացմունքները և ազդելու հանրային համերաշխության վրա։

Միաժամանակ, դատապարտում ենք իրավիճակի համատեքստում, այդ թվում՝ Քննչական կոմիտեի հարակից տարածքներից առանց որևէ իրավաչափ հիմքի և անհրաժեշտության, այդ թվում՝ ուժի գործադրմամբ անձանց, ինչպես նաև անչափահասների բերման ենթարկելու Ոստիկանության ծառայողների գործողությունները՝ խախտելով անձանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային ծառայողի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ,
Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հանուն հավասար իրավունքների կրթական ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Սոցիալ-դեմոկրատիայի պլատֆորմ երիտասարդական նախաձեռնություն

«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

«Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնություն

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

«ՀԵԲԱ» սոցիալ-կրթական, երիտասարդական ՀԿ

«Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական-քաղաքացիական ՀԿ

«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամ

Իզաբելլա Սարգսյան, ԵԱՀԿ/ԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագիտական խմբի անդամ

Գայանե Շագոյան, պ․գ․թ․, մշակութային մարդաբան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Աշխեն Բաբայան, իրավապաշտպան

Իրավունքի և ազատության կենտրոն

«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Բայց այսօր հատուկ օր է. այսօր մարդիկ Եկեղեցի են գնում նրա արժանապատվության ու իրենց խղճի համար. Դավիթ Անանյան «Նիկոլը առաջիկայում ռեպրեսիայի հերթական ալիքը կսկսի»․ Արմեն Հովասափյան Դուք փնթի ու թույլ օղակ եք. սկանդալային մանրամասներ Հ1-ի նախագծի նկարահանումներից «Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ Որպես փաստաբան, կարծիք եմ հայտնել, որ ճիշտ է կամովին գնալը. Արա Զոհրաբյանը ներկայացրել Միքայել Սրբազանի ձերբակալման մասին ԱԱԾ-ն դատախազությունից տվյալնե՞ր է թաքցրել Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է.ՔՀԿ-ների հայտարարություն Ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով․ տարբերությունը մեկն է․․․ Գեղամ Մանուկյան «Kia»-ն «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մшհացել է Հեղինակավոր ֆրանսիական պարբերականը գրել է գործարար Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը․ Իշխան Սաղաթելյան Երևանում «Kia»-ն պայթել և հրդեհվել է Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում․ Yerkir.am Եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ 10 քաղաքացի տարհանվել է, կա տուժած Ադրբեջանում հակառուսական հիստերիա է Փաշինյանը ոտնահարում է օրենքն ու հետապնդում Հայ Առաքելական Եկեղեցուն․ Սկանդինավիայի հայերի միություն Վահագն Չախալյանը հարցաքննվել և ազատ է արձակվել․ ՀԺ «Ամո’թ Հասմիկ Պապյանին, հազա’ր ամոթ»․ Աննա Հակոբյան․ Հերթը հասամ Պապյանին Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն. Նաթան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am