Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն. Նաթան Սրբազան

Հայաստանում եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ այս մասին հայտարարել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Իշխանությունների հակաեկեղեցական արշավն առաջ է գնում՝ նորանոր, աննախադեպ գործողություններով։ Ցավով ենք հիշում Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունները։ Ապօրինաբար ձերբակալվեցին մեր եղբայրները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ եկեղեցու թիկունքին կանգնած, ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Եկեղեցուն պաշտպանելը, կարծես թե, դարձել է հանցագործություն։ Աղոթենք մեր եղբայրների համար, որ կարողանան դիմանալ այս փորձությանը»,– ասել է Նաթան Սրբազանը։
Մայր Աթոռում աղոթք է բարձրացվել առ Տեր՝ մեր եղբայրների ազատության համար, եկեղեցու զորության ու արդարության համար։