Սրբազան Հայր, այսօր անձկության մեջ եք միայն նրա համար, որ ճշմարտության առաջամարտիկ եք. Տեր Վարազդատ

Միքայել Սրբազանն այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին, այսպես է Շիրակի թեմի առաջնրոդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկարագրել Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։ Տեր Վարազդատը Միքայել Սրբազանի մասին հետաքրքիր պատմությունով է կիսվել։ «Միքայել Սրբազանին, որպես ուսուցիչ և օրինակ միշտ եմ ունեցել, ճեմարանական ուսանողության տարիներին ինձ միշտ գրավել է Սրբազան Հոր խարիզման, աներևակայելի և գեղեցիկ հումորի զգացողությունը, առհասարակ իր անձն ամբողջությամբ հետաքրքրել է ինձ, բայց ի մոտո շփման շատ առիթներ չեմ ունեցել (հաշվի առնելով նաև տարիքային տարբերությունը):

Բայց փառք Տիրոջը այն օրվա համար, որ առիթ ընձեռնվեց գրեթե մեկ ամբողջական օր վայելելու մտքի և իմացության գիգանտին (բառի բուն և լայն իմաստով), ազգասեր, մարդասեր, հայրենասեր, Եկեղեցասեր, Աստվածասեր և անչափելի պարկեշտ Հոգևոր Առաջնորդին, ընկերասիրության մեջ աներևակայելի հավատարիմ տեսակին: Սրբազանը երեկոյան հրավիրեց մեզ ընթրիքի, յընթացս իմացանք, որ միայն մենք չենք լինելու այնտեղ: Եկավ սպասված ընթրիքի ժամը և մենք սպասված տեղում էինք: Պարզվեց, որ այնտեղ էին իր դասընկերները, որոնց հետ կորոնավիրուսի պատճառով մեկ տարուց ավելի առիթ չէր եղել շփվել և համախմբվել տոնական սեղանի շուրջ:

Ամբողջ երեկոյի ընթացքում ես հիացմունքով նայում էի, թե Առաջնորդ Հայրը, ոնց է շփվում իր ընկերների հետ, ինչ հիշողություններով են կիսվում իրար հետ, ինչպիսի հարգանք ու սեր կա մեկը մյուսի հանդեպ, ինչպիսի հումորներ են անում և երգեր երգում (հիշելով իրենց պատանեկությունը): Հերթը հասավ մեզ ներկայացնելուն և իրեն հատուկ հումորով ասաց ընկերներին` գյումրեցու բարբառով. «Դուք չբադգերացնեք, թե պատահագան մարդիք են այսդեղ նսդաձ», և շատ պատկառանքով մեր զինվորական ծառայության նկատմամբ, հիացմունքով ներկայացնում էր, թե մեզանից ով ի՞նչպես է դրսևորել իրեն ծառայության ընթացքում: Ես պարզապես չէի ուզում այդ երեկոն ունենար ավարտ, անդադար կարելի էր լսել Միքայել Սրբազանին, անդադար վայելել Իր մեծատառով ՄԱՐԴ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ տեսակը:

Այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է Սրբազանը, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և Իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին: Սրբազա´ն Հայր, Փա՜ռք Տիրոջը, որ Աստված տվել է մեզ ՁԵԶ, փա՜ռք Տիրոջը ՁԵՐ օրինակելի հոգևորական տեսակի համար, Փա՜ռք Տիրոջը այն երջանիկ մեկ օրվա համար, որը լիարժեք կերպով բավարար էր ինձ` Ձեզ սիրելու և Ձեզ համար հարամնա աղոթելու համար:

Մեր Տերն ասում է «Երանի նրանց ովքեր Իմ անվան համար կհալածվեն» (Մատթեոս 5:10-12): Դուք այսօր նեղության և անձկության մեջ եք միայն նրա համար, որովհետև ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ եք: Եվ ես խոսք եմ տալիս, որ Աստծու ամեն օր կաղոթեմ այն բաղձալի և սպասված օրվա համար, որ Դուք դարձյալ մեզ հետ կլինեք ֆիզիկապես և մենք կվայելենք մեր սիրելի ՈւՍՈւՑՉԻ ՀԱՄՆ Ու ՀՈՏԸ: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՕԳՆԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ»,- նշել է Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։

 

դիտվել է 245 անգամ
Լրահոս
65-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք․ Բուլղարիայի հայ համայնք Սրբազան Հայր, այսօր անձկության մեջ եք միայն նրա համար, որ ճշմարտության առաջամարտիկ եք. Տեր Վարազդատ Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում․ Հասմիկ Պապյան Թուրքիայում անտառային հրդեհների հետ առնչության կասկածով 17 մարդ է ձերբակալվել Ինչու է ձերբակալվել Վահագն Չախալյանը. ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Վենետիկում կայացել է «դարի հարսանիքը»․ լուսանկարներ «Վերադարձել ենք 1937 թվական»․ Բագրատ Սրբազան ԱՄՆ-ը կարող է պատերազմ սկսել ամբողջ աշխարհի դեմ․ WP Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի Լավրով. Արևմուտքը չի կարողանա հաղթել Ռուսաստանին Անչափահաս վարորդը «Opel Zafira»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր Փեսայի ու աներոջ միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ ԵՄ բարձր ներկայացուցիչը կայցելի Հայաստանում ԵՄ առաքելության՝ Եղեգնաձորում տեղակայված կենտրոնակայան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Ովքե՞ր են Հյուսիսային պողոտայում ապօրինաբար փակում կայանատեղիները Օտարերկրացիների արտաքսման կարգը պարզեցվել է Վրաստանում Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը՝ «տաք» պահելով ՀԷՑ-ի թեման․ 168.am «Տաշիր» առևտրի կենտրոնի վրա փակցվել է Սամվել Կարապետյանի լուսանկարը Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել Արտակարգ․ տղամարդը մետրոյի վագոն է այրել. 23 մարդ վիրավորվել է «Քաղաքական առումով Զելենսկին արդեն մահացած է»․ Վասիլի Նեբենզյա ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմի 11 օրում սպառել է ՀՕՊ «THAAD» բոլոր հրթիռների 15-20 տոկոսը «Սկսում եմ ՔՊ-ի սուտ խոստումների շարքը»․ Մեսրոպ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am