Աննա Վարդապետյան` դու գուշա՞կ ես

Փաստորեն, Նիկոլի գլխավոր դատախազուհի Աննան գուշակ է` "վանգայոտ" է. իր ղեկավարած հիմնարկը հունիսի 17֊ին Միքայել Սրբազանի դեմ քրեական գործ է հարուցում 1,5 տարի առաջ արված կարծիքի համար, սակայն երբ բացահայտվում է, որ նախկինում նույն դատախազությունը այդ կարծիքի համար քրեական գործ հարուցելը մերժել է և ըստ ՔՕ֊ի մերժված գործի հիմքով կրկին գործ հարուցելն արգելվում է, , փոխում են քրգործ հարուցելու օրը և որպես քրգործ հարուցելու հիմք հիմա էլ դարձնում են Սրբազանի հունիսի 21֊ի հարցազրույցը` ավելացնելով "հիմքերից մեկը" բառակապակցությունն, այնինչ հունիսի 17֊ի և 21֊ի քրեական գործի հիմքում ոչ մի նոր բան չկա... Այդ բառակապակցությամբ դատախազությունը փորձել է քողարկել իր սայթաքումը...
Ստացվում է, Աննա Վարդապետյանի հիմնարկում հուսիսի 17֊ին գործ են հարուցում Միքայել Սրբազանի դեմ շատ լավ իմանալով, թե ինչ կարծիք է հայտնելու Սրբազանը հունիսի 21֊ի հարցազրուցում...
Աննա Վարդապետյանը թոշակի անցնելուց հետո անգործ չի մնա հսստատ` բախտագուշակ լինելը "կակ մինիմում"...
Գրել է Գագիկ Համբարյանը