Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում․ Courrier France 24

Mediamax-ը գրում է․

Ներկայացնում ենք հունիսի 25-ին ֆրանսիական Courrier France 24 պարբերականում հրապարակված Orano envoie secrètement des déchets dangereux en Arménie et fait des dons mystérieux à une fondation liée au Premier ministre arménien հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հոդվածում ներկայացված տեղեկությունները մեկնաբանելու համար Մեդիամաքսը 2025 թ. հունիսի 28-ին հարցումներ է ուղարկել Հայաստանի վարչապետի մամուլի ծառայություն, Շրջակա միջավայրի նախարարություն եւ «Իմ քայլը» հիմնադրամ:

Ռոմեն Ֆիասկետի

Ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան, որտեղ այն պահվելու է երկրի ամենազգայուն բնապահպանական ազգային պարկերից մեկում: 

2025թ. հունիսին սկսված արտահանումը հետեւել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ սերտորեն կապված հիմնադրամին կատարված խոշոր նվիրատվություններին:

Orano-ն ֆրանսիական միջուկային վառելիքի հսկա ընկերություն է: Տարիներ շարունակ ընկերությունը ապավինում էր Ռուսաստանին իր օգտագործված ուրանի եւ այլ ռադիոակտիվ կողմնակի արտադրանքի պահման համար: Երբ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստան արտահանումը անհնար դարձրին, ընկերությունը շտապ այլ լուծումներ են որոնում:

Orano-ի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ լուծումը անսպասելի կերպով գտնվեց Հայաստանում: Դա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025թ. փետրվարին Փարիզ կատարած այցից մի քանի շաբաթ անց, որի ընթացքում նա հանդիպել էր Մակրոնի եւ Ֆրանսիայի էներգետիկ պաշտոնյաների հետ: Հունիսին միջուկային թափոնների առաջին խմբաքանակը ժամանել է Հայաստան: Դրանք պահվում են Դիլիջան ազգային պարկում կառուցված օբյեկտում:

Մինչ Orano-ն վերջնականացնում էր միջուկային թափոնները Հայաստան արտահանելու ծրագրերը, հետաքրքիր ֆինանսական գործարք տեղի ունեցավ: 2025թ. ապրիլ եւ մայիսին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որի ղեկավարն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, 800,000 եվրոյի երկու առանձին նվիրատվություն ստացավ ֆրանսիական մի ընկերությունից, որը նախկինում երբեք բարեգործական նվիրատվություններ չէր կատարել: «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները չպատասխանեցին հարցմանը:

Օգտագործված միջուկային վառելիքը խիստ թունավոր է: Այն սեյսմակապես ակտիվ գոտում տեղակայված Դիլիջանի ազգային պարկում պահելը վտանգում է վայրի բնության եւ տեղական համայնքների կյանքը: Միջուկային վառելիքը մնում է ռադիոակտիվ հազարավոր տարիներ եւ կարող է ներթափանցել հողի մեջ՝ թունավորելով ամբողջ էկոհամակարգը:

Հայաստանի հետ Orano-ի գործարքը համաշխարհային մտահոգիչ միտման մաս է. հարուստ երկրների ընկերությունները իրենց վտանգավոր թափոնները արտահանում են ավելի աղքատ ու թույլ կանոնակարգում ունեցող երկրներ: Բայց այս դեպքը եզակի է քաղաքական գործիչների ներգրավվածության առումով. անսպասելի նվիրատվություններ Ֆրանսիայից Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կապված հիմնադրամին, որին հաջորդել է Հայաստան միջուկային թափոններ արտահանելու լուռ հավանությունը:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

դիտվել է 1711 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am