ԳՄՕ-ի հարցով վճռական են տրամադրված

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի ավարտել ուսումնասիրել ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրած սերմերի ռիսկերի մասին մամուլում տեղ գտած հրապարակումները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեցին նախարարությունից՝ նշելով, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության(ԳՄՕ կամ ԳՁՕ) կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու համար հասարակական սեկտորի հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով: «ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը տարօրինակ է համարում նախարարության այն ձեւակերպումը, որ մասնակիցները համակարծիք էին շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ որպես ռազմավարական ուղղություն: «Համաձայնություն է եղել, որպեսզի շահագրգիռ կողմերին հրավիրեն, որպեսզի խնդրին տան համալիր լուծում, բայց նորից եմ ասում՝ առնվազն քննարկման ժամանակ նստած մարդկանց, եթե չհաշվեմ նախարարության ներկայացուցիչներին, մասնակիցների ճնշող մեծամասնությունն արգելման կողմնակից է եղել: Խոսքը վերաբերվում է հրավիրյալներին: Նախարարությունը կոնկրետ դիրքորոշում չի ասել: Ասել են՝ հրավիրել ենք ձեր դիրքորոշումները լսելու»,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ նշելով, որ ձեւավորված հանձնաժողովից սպասում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սերմերն ու նյութերն արգելել Հայաստանում, եթե ոչ՝ ապա պայքարը պետք է տեղափոխել այլ հարթակ: «Ես ասել եմ, որ «այո»-ի հիմնավորումը պետք է լինի գիտական, որովհետեւ «ոչ»-ինը գիտական է (ԳՄՕ-ների արգելմանը): Այսինքն՝ գիտական փաստարկի դեմ չի կարելի բերել քաղաքական փաստարկ, որ օրինակ՝ արտահանումը կաճի եւ այլն: Մեզ դա չի հետաքրքրում: Գիտական կառույցը խոսում է գիտական լեզվով: Մենք ասում են՝ գոյություն ունի շրջակա միջավայրի վնաս, խաչաձեւ ախտոտման վնաս: Մեր բոլոր գիտական փաստարկներին պատասխանները պետք է լինեն գիտական»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում Մոջթաբա Խամենեին շարունակում է վճռորոշ դեր խաղալ երկրի ռազմական ստրատեգիայի ձևավորման գործում. CNN Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am