Հրայր Սարկավագի ու Աղասի Արշակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով (video)
«Հրայր Սարկավագ Հակոբյանը և Աղասի Արշակյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները. նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու հատկանիշներով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Հովսեփ Սարգսյան։
«Այս պահին կալանքի մասին որոշում չեմ ստացել, բայց ենթադրաբար կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,–հավելեց փաստաբանը։