Թեհրան. ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարություններ է առաջացնում
ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարություններ է ստեղծում այս երկրում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին, РИА Нлвости-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ Ինչպես ասել է՝ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում շատ կարևոր առաջընթաց է գրանցվել, սակայն Իրանում ԱՄՆ ներկայությունը դժվարություններ է առաջացնում. «Կասկածով ենք վերաբերվում այս երկրում ԱՄՆ ունեցած դերին․ նրանք այնտեղ ստեղծում են ռազմաբազաներ և արկածներով են զբաղվում: ամերիկացիների ներկայությունը Սիրիայում բացարձակապես անօրինական է, և նրանք իրենց ներկայությամբ այնտեղ խնդիրներ է առաջացնում»։
