Նաթանյահուն հարվածով է սպառնացել Սիրիային. WSJ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է, որ նրա երկրին հարված կհասցվի, եթե Դամասկոսը համաձայնություն տա իրանական ռազմաբազաներ տեղակայելու այնտեղ: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ նշելով, որ դա, վկայում է որ Իսրայելը պատրաստ է հրաժարվել իր չեզոք դիրքից, որը նա բռնել էր Սիրիայում զինված հակամարտության բոլոր տարիների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Ինչպես գրում է հրատարակությունը, Նաթանյահուն այս միջադեպից մի քանի ժամ անց հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ ռեժիմը, որը համառորեն ձգտում է հասնել իսրայելական պետության ոչնչացման, «…», ռազմական առումով կարողանա ամրանալ Սիրիայում»:
