Եմենում սպանվել է երկրի նախկին նախագահը
Եմենի մայրաքաղաք Սանայում սպանվել է երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը: Այս մասին հայտարարել են ապստամբ հուսիները, տեղեկացնում է Ալ-Ջազիրան: Ըստ տեղեկությունների՝ նրա ավտոմեքենան պայթեցվել է Սանայից փախչելու ժամանակ: Ալի Աբդալլահ Սալեհը 1978-2012 թվականներին եղել է Հյուսիսային Եմենի, իսկ 1990 թվականից՝ միավորված Եմենի նախագահը: Նրա կառավարությունը տապալվել է Եմենում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով:
