Մահացել է Էլթոն Ջոնի մայրը
Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը կորցրել է մորը՝ Շեյլա Ֆեյրբրազերին:Այս մասին գրել է երգիչը Instagram-ում: «Մայրս մահացել է այս առավոտ: Նրան տեսել եմ անցած երկուշաբթի: Ես շոկի մեջ եմ: Ես քեզ կկարոտեմ»,- գրել է Էլթոն Ջոնը: Աղբյուրները հայտնում են, որ երաժիշտն 9 տարի չի շփվել մոր հետ, նրանք մտերմացել են 2017 թ. գարնանը:
