Ալիևի և ԵՄ ներկայացուցչը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
ԱՊԱ գործակալությունը հայտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Սա Կլաարի առաջին այցն է Բաքու: Հանդիպմանը նաև կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
