Դատախազն Ուլյուկաևի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գործով դատախազը պահանջել է 10 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում. հաղորդում է Gazeta.ru-ն: Սակայն Ալեքսեյ Ուլյուկաևը դատարանում չի ընդունել մեղքը և հայտարարել է, թե Անվտանգության դաշնային ծառայությունն իր նկատմամբ կազմակերպել էր կաշառքի սադրանք:
