Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան

Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանի՝ պոլսահայության հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է փորձել պարզել Պոլսի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանից: Նրանից հարցրել ենք, թե ինչպիսին էր տպավորությունը հանդիպումից եւ ինչ հարցեր են հնչել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Ընդհանրապես հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի շուրջ էին: Վարչապետն էլ նախքան հարցումները ստանալը՝ բացատրություն տվեց այդ թեմայով, բայց դարձյալ հարցումներ հնչեցին:

Հանդիպմանը մոտավորապես 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ էին, 8-10 լրագրողներ, Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր պետը եւ Հայ բողոքական համայնքի հոգեւոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որեւէ հոգեւորական չկար, Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր: Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ: Ու դա շատ ամոթալի էր Թուրքիայի հայ համայնքի համար, հայ պատրիարքարանի համար, վարչապետի դեմ շատ անհարիր, մեղադրելի կեցվածք էր, ներկաներն էլ խափանեցին այդ կեցվածքը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Aravot.am-ը «Ակօսի» խմբագրից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Էրդողան-Փաշինյան հանդիպումից:

«Օրակարգում անլուծելի մնացած խնդիրներ կան, որոնց մասին որոշ համաձայնություններ գոյացած են, բայց գործնականի չեն անցել: Այդ համաձայնությունների՝ գործնականի անցնելն ենք նախ ակնկալում, ինչպես նաեւ ցամաքային անցակետի բացումը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ դեսպանատների բացումը Երեւանում եւ Անկարայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսության բացումը Ստամբուլում: Սրանք են մեր ակնկալիքները՝ հարաբերությունների բնականոնացում, երկխոսության հաստատում:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am