«Հրապարակ». Լավ օրինակ է ուսանողների համար, թե ինչպիսին պետք է լինի դատավորը

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ՝ հունիսի 18-ին 2 ամսով կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ըստ մեղադրանքի՝ այն միտքը, որը Կարապետյանը հայտնել է լրագրողի հետ զրույցում, այս հոդվածով նախատեսված հանցակազմ է պարունակում։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը` իր աջակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին հարցրինք․ ինչպե՞ս կմեկնաբանի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշումը՝ գործարարին կալանավորելու վերաբերյալ։ «Այնտեղ իրավական որեւէ բան չկա, որպեսզի նորմալ իրավաբանը դա դիտարկի, բացարձակորեն որեւէ բան չկա։ Նույնիսկ այնպես չէ, որ ասեմ՝ վայ, գործի նյութերին ծանոթանամ եւ այլն: Հիմա ի՞նչ ասեմ, այդտեղ բարոյականության խնդիր է, որն այսօր գոյություն չունի, ցավոք սրտի»։ 


- Ակնհա՞յտ է, որ դատավորը պատվեր է կատարել։ 

- Դե, չեմ կարող դա ասել, գուցե ինքն իր հոգու կանչով է այդ որոշումը կայացրել, դա արդեն իր խնդիրն է։ Թե հոգու կանչն ինչ է իրեն թելադրել, որովհետեւ պատվերը տվողի եւ ստացողի պահը չեմ ֆիքսել, դրա համար ավելի զգույշ կլինեմ, որ ասեմ: Ինքը կարող է ասել՝ դա իմ համոզմունքն է, այդ դեպքում մնում է դա իր խղճին, բայց այդտեղ բացարձակ իրավաբանություն չկա։  Եթե մի քիչ ավելի ընդհանուր գնահատական տանք, մեր երկրում իրավական գործընթաց, վերապահումով ասեմ՝ գրեթե գոյություն չունի, ամեն ինչ քաղաքականացված է, ամեն ինչ պայմանավորված է պատվիրատուներով, իրավական գործընթացի մասին խոսք չկա։ Եթե նկատել եք՝ ես խուսափում եմ այդ հարցերով խոսելուց: Առաջ համեմատաբար ակտիվ էի, բայց հիմա ասելիք չկա։ 

- Մի՞թե այս դատական ակտը վառ օրինակ չէ՝ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին ցույց տալու, թե ինչպիսի դատական ակտ չպետք է կայացնի դատավորը։

 - Բնականաբար, սա շատ լավ օրինակ է՝ ուսանողներին հակառակ օրինակով ցույց տալու, թե ինչպիսին չպետք է լինի իրավաբանը, եւ մենք, ըստ անհրաժեշտության, օրինակները բերում ենք։ Մենք որդեգրել ենք ուսումնական պրոցեսում, այսպես ասած, օրինակներով պրակտիկ գիտելիքներ հրամցնել։ Տեսականը շատ լավ է, որ տիրապետում են, ինչպես կիրառել կյանքում... Ես շատ եմ ասում, որ շատ ավելի վտանգավոր է ունենալ լավ իրավաբան, որը վատ մարդ է, վատ քաղաքացի է, բարոյականության հետ խնդիրներ ունի, արժեքների հետ եւ այլն։ Ավելի լավ է լինել թույլ գիտելիքներով, բայց նորմալ քաղաքացի, նորմալ մարդ։ Ցավոք սրտի, ունենք շրջանավարտներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց մասնագիտությանը դավաճանում են։

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am