Ո՞վ է կառավարում Հայաստանը․ Ռուս պատգամավորի հետաքննությունը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգավոյը թողարկել է նոր հետաքննություն՝ «Անգլիացին կովկասում. հայացք Հայաստանից» վերնագրով։ Լուգավոյը իր հարց է բարձրացնում՝ ով է իրականում կառավարում հանրապետությունը և ինչու է երկիրը փոխում իր պատմական քաղաքական վեկտորը։ Հետաքննության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հիմնական գործոնն Արևմուտքի ներդրած կադրերն են ՀՀ կառավարման համակարգում։ Երկրի առանցքային գերատեսչությունները գլխավորում են արևմտյան բուհերի շրջանավարտները կամ գլոբալ Արևմուտքի հատուկ ծառայությունների պաշտպանյալները։

 Ովքե՞ր են այս մարդիկ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարվում է արևմտյան հատուկ ծառայությունների առանցքային գործակալներից։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սերտ համագործակցում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ և անդամ է Լոնդոնի Թագավորական միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Chatham House-ի, որն Ռուսաստանում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նշանակվելուց առաջ, պարբերաբար հաշվետվություն էր տալիս ԱՄՆ Պետդեպարտամենտին իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Վերջերս արդարադատության նախարար է նշանակված Սրբուհի Գալյանը, որի առաջին գործուղումը եղել է ԱՄՆ՝ «համաշխարհային առաջնորդների» ծրագրին մասնակցելու նպատակով։

Բացի դրանից, պատմության վերաշարադրումը դասական գործիք է՝ քաղաքացիների մտածողության վերափոխման համար։ Դրանով զբաղվում է կրթության նախարարությունը, որը ստեղծում է նոր դասագրքեր Հայաստանի պատմության վերաբերյալ՝ խթանելով թուրքականի նկատմամբ հանդուրժողականություն և մոռացության մատնելով հայկական ինքնությունը։ Այս գերատեսչության ղեկին կանգնած են նախկին «գրանտակերներ» և Սորոսի հիմնադրամի կառույցներից եկած անձինք։

Հայաստանում փորձում են ցույց տալ, թե իբր չեն պատրաստվում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նման դեպքում երկիրը տնտեսական կոլապսի առաջ կկանգնի։ Սակայն իրական քաղաքական ուղղվածությունը խորապես արևմտամետ է, հետևաբար՝ հակառուսական։ Նման տեխնոլոգիաներ արդեն կիրառվել են ԱՊՀ տարածքում և դրանից դուրս, և դրանց ընդհանուր սցենարը հեշտությամբ ճանաչելի է։ Սակայն Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ այսպիսի ավերիչ ուղուց կարելի է շեղվել — միայն թե ուշ չլինի»։

դիտվել է 1482 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am