Մոսկվայի ու Սարատովի օդանավակայաններում թռիչքներն հետաձգվում են
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր Ռուսաստանի Դաշնության Սարատովի օդանավակայանի մի քանի չվերթներ հետաձգվել են: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Հաղորդվում է, որ մառախուղի պատճառով հետաձգվել է նաեւ չվերթը դեպի Մոսկվա, որը վայրէջք էր կատարելու Դոմոդեդովո օդանավակայանում: Սարատովի օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ մառախուղի պատճառով տեսանելիություն չկա 500 մետր հեռավորությունից:
