ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։

Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին (https://www.irtek.am/views/act.aspx?aid=25094) վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝

նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների` մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,
գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։
Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջեւ վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`

ա) Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժին,

բ) Փարիզի Միջազգային առեւտրի պալատի միջնորդ դատարան,

գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջեւ ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»:

Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am