Շտապ․ Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Հայտնել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։
Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրում են «իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ»։ Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։