Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան. նրան պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից հեռացնելու որոշումը։
Նշենք, որ նրանք շուրջ 5 ժամ է՝ նստացույց են իրականացնում Ազգային Ժողովի դիմաց։ Անհետ կորածների հարազատները նշում են, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում, և մտավախություն ունեն, որ նրան պաշտոնից հեռացնել, նշանակում է փակել անհետ կորածների գործերը։