«Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը

Հունիսի 14-ին Նկարիչների միությունում, տեղի ունեցավ Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ «Փոքրիկ Ձեռքեր, մեծ Երազանքներ» խորագրով: Կենտրոնի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնք ստեղծվել են մի քանի ամիսների ընթացքում։
Радуга արվեստի կենտրոնի տնօրեն Ինեսսա Ստեփանովնան, հյուրերին ողջունելիս սիրով փաստեց, որ շատ մեծ սիրով է աշխատում երեխաների հետ, նրանց ճիշտ ուղղություն տալիս:
Ինեսսա Ստեփանովնան նախ իր շնորհակալությունն ու հպարտությունը հայտնեց, այնուհետև նշեց, որ Радуга-ում միայն սեր և ջերմություն է տիրում, այնուհետև ազդարարեց ցուցահանդեսի բացումը։ Իսկ օրվա անակնկալը սաների կողմից պատրաստված տիկնիկներն էին և դիպլոմների հանձնումը: