Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տան մերձակայքում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ինչ է փոխանցել Նեթանյահուին հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփը կարճ պատասխանել է. «Շարունակեք»: