Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը

Իրանի տարածքում գրեթե ամբողջությամբ կորել է ինտերնետ հասանելիությունը։ Ինչպես հայտնում է NetBlocks կազմակերպությունը, Իրանի բնակչության ճնշող մեծամասնությունը ցանց մուտք չունի ժամը 17:30-ից։
«Օպերատիվ ցանցային տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս Իրանում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը»,- գրված է կազմակերպության X-ի միկրոբլոգում։