Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը «դատապարտել» է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին հակաադրբեջանական հայտարարությունների համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Պատճառը Սոլովյովի՝ «Արցախ» արտահայտության օգտագործումն էր։
Լրագրողին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ։