Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց․ Aravot.am

Դատարանն այսօր հրապարակեց հանրային գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ծեծի գործով վերդիկտը, որով երեք մեղադրյալներն էլ մեղավոր ճանաչվեցին։ Էդգար Ղազարյանի ծեծի գործով մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին այն հոդվածով, որով ի սկզբանե ներկայացրել էր մեղադրող դատախազը․ այսինքն` թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով։ Դիտարկելով մեղմացուցիչ հանգամանքների գործոնը, դատարանը վերջնական դատավճռով պատիժ նշանակեց 80 ժամ հանրային աշխատանքը։

«Այսինքն, մարդիկ ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, ինչպես որ ազատ են եղել մինչեւ հիմա՝ դատավարության ամբողջ ընթացքում։ Ըստ ամփոփման, ստացվում է՝ բան չի եղել։ Մարդիկ ընդամենը մի ուրիշ մարդու մի հատ թեթեւ մարմնական վնասվածք են պատճառել։ Թե ի՞նչ հանգամանքներում է դա եղել, թեթեւ մարմնական վնասվածքը ինչի՞ են այդպես առանձնակի դաժանությամբ պատճառում՝ գետին ընկած մարդուն ոտքի տակ գցած, գլխին խփելով, ի՞նչ դրդվածություն ունեին, ո՞վ էր պատվիրատուն, եթե մարդուն չեն ճանաչում՝ ինչո՞ւ են այդպես վարվում մարդու հետ․․․ հանգամանքները ոչ նախաքննական մարմինն է ուսումնասիրել, ոչ էլ դատաքննության ընթացքում ուսումնասիրվեցին։ Իմ բոլոր միջնորդությունները, որ փորձեն պատվիրատուին բացահայտել, մերժվել են։ Էդ մարդիկ էլ ասում են՝ մենք մեզ իսկի մեղավոր էլ չենք ճանաչում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ հեգնելով, որ այս պատմությունից հետո, ցանկացած ընդդիմադիր գործչի մարդիկ կարող են «առնել ոտքերի տակ, ջարդել ու մնալ ազատության մեջ, մի 80 ժամ աշխատել ու վերջացնել․ դա առանձնապես պատիժ չնախատեսող արարք է»։

Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ անպայման բողոքարկելու է Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նա կարծում է, որ դատավորի դիրքորոշումն ու որոշումներն էլ են իրավական գնահատականի արժանի․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներում է կայացվել այդ որոշումը եւ ի՞նչ կապ կարող է ունենալ՝ ընդհանուր սխեմայի մեջ»։

Հիշեցնենք, Էդգար Ղազարյանը ծեծի էր ենթարկվել 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ իր տան շքամուտքի մոտ, ամիսներ անց ՀՀ քննչական կոմիտեն երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց այս գործով: Այս գործով նիստերը, սակայն, մինչ օրս չեն կայանում՝ տարբեր պատճառաբանություններով:

դիտվել է 377 անգամ
Լրահոս
«Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի». Էրդողան Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև Մեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց Թեմ Շտապ․ Սամվել Կարապետյանը կալանավորվեց ՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր Սամվել Կարապետյանին ոչ թե որպես վտանգ ներկայացնել է պետք, այլ` հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան Երեք քննիչ է բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը դատարանում ներկայացրել Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք» Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am