Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար։