Իսրայելը ոչնչացրել Է Իրանի ներքին անվտանգության շտաբը․ Իսրայելի ՊՆ

Իսրայելը ոչնչացրել է Իրանի ներքին անվտանգության շտաբը: Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է Times of Israel-ը։
«Մենք հենց նոր ոչնչացրեցինք Իրանի ներքին անվտանգության շտաբը՝ ռեժիմի բռնաճնշումների գլխավոր գործիքը», - ասել է նա:
Կացի խոսքով՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի հարվածներ հասցնել ռեժիմի խորհրդանիշներին և հարվածել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իշխանությանը ամենուր, որտեղ դա կպահանջվի: