Խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը․ «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ

Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու:

«Մայր Հայաստանը» Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների դեմ արշավը գնահատում է որպես Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների կոպտագույն խախտում, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձ, ժողովրդավարական սկզբունքների բռնաբարում և մեր պետականության դեմ ուղղված քայլ:

Կարապետյանի՝ ՀԱՍԵ-ին պաշտպանելու հայտարարությունից քիչ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հնչեց հրապարակային հրահանգ՝ քայլեր ձեռնարկել նրա դեմ: Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից: Նրա դեմ գործողությունների ձևն ու բովանդակությունն աննախադեպ են, անընդունելի, հակաիրավական և դատապարտելի:

Նշյալ հանգամանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը: Բացի այդ՝ գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին:

Եկեղեցու և հայտնի գործարարի դեմ ոտնձգություններվ փորձ է արվում սիրաշահել այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և այն անձանց ու մասնավորապես Ս. Կարապետյանի դեմ, որոնք այս կամ այն չափով առնչվել են Արցախի հետ, և դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնացող այլոց օրակարգերի սպասարկմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը և կոչ անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր Սամվել Կարապետյանին ոչ թե որպես վտանգ ներկայացնել է պետք, այլ` հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան Երեք քննիչ է բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը դատարանում ներկայացրել Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք» Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց․ Aravot.am Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am