Շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. կա մեկ զոհ
Խաղաղ օվկիանոսում շնաձկան հարձակումից ամերիկուհի է մահացել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Sky News-ին: Զբոսաշրջիկների խումբը կղզուց ոչ հեռու զբաղվելիս է եղել դայվինգով, երբ շնաձուկը հարձակվել է նրանց վրա: Ամերիկուհուն ջրից դուրս են բերել և ցուցաբերել առաջին օգնություն, սակայն ստացած վերքերի պատճառով նա մահացել է: Շնաձուկը հարձակվել է այն պահին, երբ նրանք խորասուզվելուց հետո բարձրանալիս են եղել դեպի ջրի մակերես: Հարձակվողը եղել է վագրանման շնաձուկը, որը խիստ վտանգավոր է մարդու համար, այն մոտ 4,6 մետր է, կշռում է մոտ 800 կգ:
