«Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է». Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է

Այս թեմայով որոշեցի արտահայտվել, որովհետև հեռավոր 2004-ին, քաղաքական մի ելույթի պատճառով, նույնաբովանդանդակ մեղադրանք առաջադրվել էր ինձ, ինչի հետևանքով երկու ամիս անցկացրեցի ԱԱԾ մեկուսարանում:

Այն ժամանակ միջազգային բոլոր կառույցները, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, ինձ առաջադրված մեղադրանքը, իմ կալանքը համարեցին անձիս նկատմամբ իշխանությունների քաղաքական հետապնդման դրսևորում:

2004-ի իմ ելույթը քաղաքական էր՝ կոշտ գնահատականներով, բայց իմ ու շատերի գնահատմամբ՝ դրանում չի եղել քրեական հանցակազմ:

Սամվել Կարապետյանի երեկվա ելույթն անհամեմատ զուսպ էր՝ հնչեցված գնահատականների իմաստով:

«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին հասցեին իշխանության հնչեցրած վայրահաչոցներին ի պատասխան:

Այսպիսով՝ նրա խոսքի բովանդակության մեջ չկան ուղիղ կոչեր՝ իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու, զինված պայքարով իշխանություն զավթելու կամ բռնազավթելու, վարչակարգի նկատմամբ հակասահմանադրական գործողություններ իրականացնելու վերաբերյալ։

Կարապետյանի խոսքը գտնվում է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության շրջանակում:

Սամվել Կարապետյանի հայտարարությունը չի պարունակում Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ(իշխանությունը յուրացնելու կամ զավթելու հրապարակային կոչեր)։

Իշխանության կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը, այս ելույթի հիման վրա, կրում է քաղաքական հետապնդման ու ճնշման տեսք»։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ Ձեռքեր, մեծ Երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց․ Aravot.am Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան Իսրայելը ոչնչացրել Է Իրանի ներքին անվտանգության շտաբը․ Իսրայելի ՊՆ Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան Կալուգայի նահանգապետն արձագանքել է «Նիժնի Տապռ գյուղի» մասով Փաշինյանի հայտարարությանը Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ Խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը․ «Մայր Հայաստան» Եկեղեցին միակամ է․ Գուգարաց թեմի առաջնորդը հերքում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am