Քրեական հեղինակությունների պաշտպանից մինչև Փաշինյանի «լյուբիմչիկ»․ ո՞վ է ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը. mediahub.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքից հեռացրեց իր կողմից նշանակված Ազգային անվտագության ծառայության չորրորդ պետին՝ Արմեն Աբազյանին, որն այս պաշտոնին էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին ու թերևս ամենաերկարը ծառայեց իր ղեկավարին:

Ըստ MediaHub-ին հասած տեղեկությունների՝ Փաշինյանի վոթսափյան հերթական նամակի պատճառը հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երեկվանից սկսած զարգացումներն են: Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, և դա հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր խմբակը սկսեցին հոխորտալ ու սպառնալ Սամվել Կարապետյանին՝ ընդհուպ ՀԷՑ-ը պետականացնելուն հասան: Փաշինյանի հրապարակային պահանջից ժամեր անց հաջողվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել:

Ինչևէ, այս ամենի ֆոնին ԱԱԾ-ի աշխատանքը, ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանին չի գոհացրել ու հերթական վոթսափյան մեսիջի պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության առաջին օրերին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը, որն ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, ապա, դեմ գնալով Փաշինյանի հակապետական քայլերին, հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո էլ Վանեցյանը Փաշինյանին կանգառի կոչ արեց, պնդելով, որ նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում օրվա իշխանությունը պետությունը տանելու է կործանման:

Արթուր Վանեցյանին հաջորդեց Էդուարդ Մարտիրոսյանը, որը ևս մեկ տարի պաշտոնավարեց: Մարտիրոսյանից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնն անցավ Արգիշտի Քյարամյանին, որն ընդամենը հինգ ամիս պաշտոնավարեց, ապա հեռացվեց պաշտոնից: Եվ Քյարամյանից հետո 2020թ. նոյեմբերի 8-ից ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Աբազյանը:

Այժմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Իսկ ո՞վ է նա։ MediaHub-ը ներկայացնում է Սիմոնյանի անցած ճանապարհը։

2020 թվականի հունիսի 22-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Անդրանիկ Սիմոնյանը 2021 թվականի մարտի 26-ից կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները, ապա հինգ օր անց դարձել 2021թ. մարտի 31-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Թե ինչ ընթացակարգով և ինչպես էր կոչում չունեցող դատավորը հինգ օրում գնդապետ դարձել, որևէ կերպ պարզ չէ։ Զինվորական ուղի անցած և որևէ մարդու համար դա հասկանալի չէ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հստակ որոշմամբ, Սիմոնյանը զբաղեցրեց այդ պաշտոնը։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ Սիմոնյանը կարողացել էր դառնալ Փաշինյանի «լյուբիմչիկը»։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սիմոնյանը միակն էր եղել դատավորներից, որ համաձայնել էր գործարքի գնալ օրվա իշխանության հետ և ցուցմունք տալ իր դատավոր եղած ժամանակահատվածում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Իսկ Վարդազարյանից ազատվելու պատճառներ Փաշինյանը շատ ուներ, չէ՞ որ նա դժգոհ էր դատական համակարգից, և իր պահանջները չկատարելու պատճառով նա այդ ժամանակահատվածում դատավորներին «վնգստացող» էր որակում։

Ուստի օրենքը շրջանցելով՝ Սիմոնյանին կարողացան դատական համակարգից հասցնել ԱԱԾ, ինչո՞ւ օրենքը շրջանցելով, քանի որ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին 2021-ին գործող օրենքը թույլ չէր տալիս «դրսից» մարդ նշանակել՝ վավերապայման, որը չկա դատախազության ու ՔԿ-ի համար։ Ուստի դատախազությունում կամ ՔԿ-ում տվյալ անձին պաշտոնի նշանակելով, հարցը լուծվում էր։

ԱԱԾ-ում օրենքի նման շրջանցումով հայտնված Սիմոնյանի մասին մամուլում բազմաթիվ են հրապարակումները։ Օրինակ, դատավոր եղած տարիներին նա վաղաժամկետ ազատել է Դիլիջանում 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի համար դատապարտված քրեական հեղինակություն Դ․ Հ․-ին։ Բացի այդ, 2025-ի տարեսկզբին մամուլը գրեց, որ Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում էր ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել էր այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում էր պարտադրել իր կամքը։

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Վերոնշյալ հանգամանքները չեն խանգարել, որ Սիմոնյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ստանա։ Եվ անվերապահորեն ծառայի Փաշինյանին:

Նարե Գնունի

դիտվել է 888 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք» Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց․ Aravot.am Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան Իսրայելը ոչնչացրել Է Իրանի ներքին անվտանգության շտաբը․ Իսրայելի ՊՆ Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան Կալուգայի նահանգապետն արձագանքել է «Նիժնի Տապռ գյուղի» մասով Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am