Փաշինյանի պատասխանը Զախարովային և Սոլովյովին

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, որ էդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ իրենց ասածը մեկնաբանեմ: Իրենց ասածները թող մեկնաբանեն էն մարդիկ, ում հետ ամեն օր առնչվում են»:
Նա նաև նշել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ։
«Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից, կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ, բայց չեմ բացառում և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ և, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»,- հայտարարել է Փաշինյանը։