Ահազանգ․ Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է

Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից Shamshyan.com–ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի փնթի, ինչու չէ՝ նաև մտածված աշխատանքից:

Վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշում են. «Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:

Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում:

Վարորդները նշում էին նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն:

Ըստ ահազանգած վարորդների՝ մեքենաների թիվն անցնում է 200-ը։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց․ Aravot.am Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարները քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան Իսրայելը ոչնչացրել Է Իրանի ներքին անվտանգության շտաբը․ Իսրայելի ՊՆ Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան Կալուգայի նահանգապետն արձագանքել է «Նիժնի Տապռ գյուղի» մասով Փաշինյանի հայտարարությանը Իրանի համար դեռ ուշ չէ բանակցելը. Թրամփ Խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը․ «Մայր Հայաստան» Եկեղեցին միակամ է․ Գուգարաց թեմի առաջնորդը հերքում է Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմ Թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն. Նարեկ Կարապետյան ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրգործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացել Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք Չալաբյան (video) Փաշինյանն արդեն ընկել է էդ հոդվածի տակ․ ի՞նչ էր նշանակում Աբազյանի հեռանալը․ Վանեցյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am