Բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում և քարոզչական հարձակումների ներքո․ Աբրահամյան

Այս իշխանությունը մեր հասարակության համար այնպիսի անկանխատեսելի քայլեր է արել, որ ցանկացած տեղեկություն մարդկանց համար դառնում է խիստ հավատալի ու վստահելի, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե եկեղեցուն թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ հունիսի 20-ի այցից առաջ, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ շատ վաղուց Ադրբեջանը փորձում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարել․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում և քարոզչական հարձակումների ներքո: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու մասով հենց առաջին իսկ օրից սինխրոն գործել են․ նախ՝ դա արտահայտնվել է Թուրքիայի կրոնական առաջնորդի հայտարարություններով, հետո դրան միացել են տարբեր քաղաքական գործիչներ»: