Կործանարար շղթա․ Վազգեն Մանուկյան

-Պարոն Մանուկյան, երեկվանից գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ իրականացվում է հետապնդում, ինչը մեծ արձագանք է գտել հասարակության մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Բայց սա արտառոց դեպք չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սովորական գործելաոճ է։

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ինչ-որ թթու խոսք ասաց իր հասցեին, միանգամից հանեց աշխատանքից, Արցախի ղեկավարությանը սպառնաց քրեական գործերով, սկսեց ոչնչացնել Արցախի ղեկավարության ինքնուրույնությունը։

Հետո նույն պրոցեսը շարունակվեց բանակում․ բանակի գեներալներին, որոնք հարգված մարդիկ էին և հաղթել էին պատերազմում, դարձրեց «գող ու ավազակ» և բանակը սկսեց քարուքանդ անել։

Հետո հարձակվեց դատարանների վրա, մասնավորապես Սահմանադրական դատարանի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա։ Դատական համակարգը քանդեց, վերցրեց իր ձեռքը։

Այս ամենը նպաստեց, որ մենք ստացանք պատերազմ, պարտվեցինք պատերազմում և կորցրեցինք Արցախը, իսկ այդ պրոցեսը կանգ չառավ, շարունակվում է։ Հիմա էլ հարձակվել է եկեղեցու վրա։

Հիշու՞մ եք՝ ԱԱԾ նախկին պետերից մեկն ազատվեց աշխատանքից, քանի որ չէր կատարել իմ դեմ իջեցված հրահանգը։ Այսօրվա ԱԱԾ պետն ազատվեց, որովհետև մեկ այլ հրահանգ չէր կատարել։

Այսինքն սա շղթա է, որի օղակները սեղմել են շատ ու շատ մարդկանց, և Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողն այդ շղթայի շարունակությունն է։

Նման հայհոյանքներով, նման վարքագծով մարդ նույնիսկ չես ուզենա, որ ընտանիքիդ շրջապատում լինի, բայց նման մարդը մեր երկրի ղեկավարն է, և մենք կամաց-կամաց գլորվում ենք անդունդը՝ կորցնելով մեր երկրի ապագան։ Ցավալին այն է, որ դրա սարսափելի հետևանքները զգալու են բոլորը, ոչ թե առանձին մարդիկ կամ խմբեր։

Հանդուրժելու՞ է մեր ժողովուրդը այս ամենը, թե՞ այս շղթան կոտրելու է։ Այդ որոշումը յուրաքանչյուրն իր մեջ, իր համար պիտի ընդունի, ոչ թե սպասի, որ Սասունցի Դավիթը թուրը ձեռքին կգա ու կկոտրի այդ շղթան։

Եթե յուրաքանչյուրը գա այդ որոշմանը, այդ ժամանակ Սասունցի Դավիթ էլ կհայտնվի։

 

Աղբյուրը՝ Ankakh.com  

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Էդ ինչի՞ց եք հրճվում, Նիկոլի՞ն եք քծնում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video) Փաշինյանին ասեք՝ ինքը լռի՛, այդ թեմայով խոսելու իրավունք չունի․ Իշխան Սաղաթելյան #ՀԻՄԱ․ Սամվել Կարապետյանի մասով Ռուսաստանի արձագանքը Փաշինյանին հոգեխանգարմունքի է հասցրել․ Մինասյան (video) Ի՞նչ է ասել ԱԱԾ պետը փակ քննարկմանը․ Գեղամ Մանուկյանը գաղտնազերծեց (video) Փաշինյանի պատասխանը Զախարովային և Սոլովյովին ՀԾԿՀ-ն խոշոր գումար է տուգանել ՀԷՑ-ին Հեղափոխությունից հետո՝ 6,5 տարվա ընթացքում, ԱԱԾ արդեն ղեկավարել են 7 հոգի․ Էդգար Ղազարյան Սենսացիոն փաստաթղթի հետքերով․ ԱՄՆ-ն կօգտագործի՞ Հայաստանն Իրանի դեմ․ Արամ Սարգսյան (video) Մայր տաճարի վերանորոգման և բարեկարգման գլխավոր մեկենասը եղել է Սամվել Կարապետյանը․ Էդգար Էլբակյան Ահազանգ․ Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է ՔԿ-ն պաշտոնապես հայտում է Սամվել Կարապետյանի գործի մանրամասները Ով է Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը Բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում և քարոզչական հարձակումների ներքո․ Աբրահամյան Գործարար Սամվել Կարապետյանին քննչականից տեղափոխեցին դատարան (video) Սկսվում է ճակատամարտը․ Ալի Խամենեի Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրավունքը․ Ալիև Ինչ որոշեց դատարանը Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով. Օսկանյան Նիկոլ Փաշինյանը որոշել է ստանձնել երկրի գլխավոր գինեկոլոգի եւ ուրոլոգի գործառույթը. Ագնեսա Խամոյան Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր կոչը Սամվել Ալեքսանյան ու Գագիկ Ծառուկյան ուշադիր լսեք ու սպասեք․․․ (video) #ՀԻՄԱ․ Դրանք իսկապես «պոռնկածին են»․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը խլելու ՀԷՑ-ը․ Արթուր Խաչատրյան (video) Սամվել Կարապետյանի կողքին եմ, նրա ասած ամեն տառի հետ համաձայն եմ․ Ռազմիկ Ամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am