Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ անկման պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նա սխալմամբ ենթադրում է, որ կարող է ստանալ հանրության աջակցությունը՝ անտեսելով այն փաստը, որ հայերի մեծ մասը՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, հավատարիմ է մնում Հայ առաքելական եկեղեցուն։

 Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է կաթողիկոս Գարեգին Երկրորդին փոխարինել ավելի հլու հնազանդ հոգևորականով՝ որպես արդարացում բերելով հոգևորականության կուսակրոնությունը: Վարչապետը սաստկացրեց իր հարձակումը Կաթողիկոսի և Հայոց եկեղեցու վրա՝ սադրիչ ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Ահա դրանցից մի քանիսը.

1. Նա կոչ արեց իր հետևորդներին գնալ և «ազատել» Կաթողիկոսարանը ու ընտրել նոր Կաթողիկոս. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

 2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին: Կտրիճ Ներսիսյանը [անպատշաճ կերպով դիմելով Գարեգին Երկրորդին իր աշխարհիկ անունով] պետք է ազատի վեհարանը»:

3. Նա առաջարկեց «գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար՝ ստեղծելով «Համակարգող խումբ»՝ նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կառավարելու համար»։ Փաշինյանը «Համակարգող խմբի» ապագա անդամների որակավորումը նկարագրեց հետևյալ կերպ.

ա) «Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին»,

բ) «Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը»,

գ) «Վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը»,

դ) «Ամեն օր աղոթում են»,

ե) «Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»։ Փաշինյանը հավելեց. «Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր»։ Նա հրավիրեց խմբին միանալ ցանկացողներին իրենց անունը, հեռախոսահամարը և մասնագիտությունը ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին՝ nikolpashinyan@gmail.com»։

Միևնույն ժամանակ, վարչապետի կենակից Աննա Հակոբյանը, որը հայ հոգևորականներին անամոթաբար անվանել էր «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «սև սքեմ հագնող մոլագար այլասերվածներ», զարմանալի բացահայտում արեց՝ հաջորդ երկու տարին Չինաստան տեղափոխվելու և Պեկինի «Նորմալ» համալսարանում չինական փիլիսոփայություն ուսանելու համար: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարեց Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որտեղ այժմ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն՝ նախկինում խորհրդի նախագահ լինելուց հետո: Հայտնի չէ՝ արդյոք նա երկու տարով թողնելու է իր չորս երեխաներին:

Հակոբյանին հաճախ սխալմամբ անվանում են վարչապետ Փաշինյանի «կին» և Հայաստանի «Առաջին տիկին»։ Նա ո՛չ նրա կինն է (քանի որ նրանք ամուսնացած չեն), ո՛չ էլ Առաջին տիկինը, քանի որ այդ տիտղոսը նախատեսված է նախագահի կնոջ համար։ Այնուամենայնիվ, Հակոբյանը որպես Առաջին տիկին ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ հայ հարկատուների հաշվին և նրան ուղեկցում են կառավարության թիկնապահները՝ մինչ Հայաստանը ներկայացնում է միջազգային հանդիպումներում և համաժողովներում։

Ցույց տալու համար, որ Փաշինյանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, դիտարկենք 17-րդ և 18-րդ հոդվածները: 17-րդ հոդվածը նախատեսում է եկեղեցու և պետության տարանջատում. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Մարդկանց մեծ մասը սխալ է մեկնաբանում այս դրույթը՝ կարծելով, որ հոգևորականներն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական գործերին: Սա ճիշտ չէ: Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ հոգևորականները վայելում են նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ երկրի մյուս բոլոր քաղաքացիները, ինչպիսիք են քվեարկությունը և քաղաքական գործերին մասնակցելը: Պետությունը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե օրենքները խախտվում են:

Սահմանադրության 18-րդ հոդվածը Հայ Առաքելական Եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Ոչ ոք չպետք է զարմանա, եթե վարչապետը որոշի հաջորդ տարի Սահմանադրության վերանայված տարբերակից հեռացնել 17-րդ և 18-րդ հոդվածները։

Իր հետևորդներին կոչ անելով «միավորվել» Էջմիածնի շուրջ և «ազատել» Կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից՝ Փաշինյանը ռիսկի է դիմում քաղաքացիական պատերազմ հրահրելու։ Եկեղեցու միլիոնավոր հավատացյալները զգալիորեն գերազանցում են նրա կողմնակիցներին։ Եթե կաթողիկոսը կոչ անի հայ ժողովրդին գալ Էջմիածին և պաշտպանել կաթողիկոսարանը, կարող են բախումներ հրահրվել սուրբ հողում։

Գրեթե բոլոր թեմերը՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, գրավոր հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով Փաշինյանի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին: Այս վեճի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար Գարեգին Երկրորդը նախատեսում է մոտ ապագայում գումարել «Ազգային եկեղեցական ժողով»՝ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը, որը կազմված է Ամենայն հայոց կաթողիկոսից, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքներից, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած եպիսկոպոսներից և եկեղեցու առաջնորդներից, Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից և բոլոր թեմերից պատվիրակություններից:

Թիրախավորելով Կաթողիկոսին, հավանության արժանանալով Ադրբեջանի Շեյխ ալ-Իսլամի և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, Փաշինյանը, կարծես, անտեղյակ է այն վնասից, որը նա հասցնում է իր սեփական ժողովրդականությանը 2026 թվականի ընտրություններում և ամրապնդում Գարեգին Երկրորդի հանրային աջակցությունը: Հայ ժողովրդի մեծ մասը, առերեսվելով տապալված քաղաքական գործչի և իրենց հոգևոր առաջնորդի միջև դիմակայությանը, բնականաբար կկանգնի Նորին Սրբության կողքին: Հանրությունը կպահանջի ոչ թե Կաթողիկոսի, այլ վարչապետի հրաժարականը։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Քրեական հեղինակությունների պաշտպանից մինչև Փաշինյանի «լյուբիմչիկ»․ ո՞վ է ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը. mediahub.am #ՀԻՄԱ․ Բացեմ փակագծեր՝ ո՞վ է տվել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի հրահանգը․ Երվանդ Բոզոյան (video) Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին Գյուլիքևխյան 20 հասցեում՝ դատարանում Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Վեհարանի վրա ոչ մեկը չի կարող հարձակվել. դա ցնորամտություն է. Հովնան սրբազան (video) Մենք և հարյուր հազարավոր ռուսաստանաբնակ հայեր զորակցում ենք Սամվել Կարապետյանին, նրան հետապնդում են (video) Դրա նմանը հանդգնել էր գնալ հայ եկեղեցու սպասավորի վրա ֆիզիկական հարձակման․ Հայկ Մամիջանյան (video) Իրանը վերահսկողության տակ է վերցրել Իսրայելի օդային տարածքը․ ԻՀՊԿ Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվողը անձնական հաշվեհարդարի փորձ է Նորից ենք ասում՝ թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն․ Նարեկ Կարապետյան (video) ՍԱՏՄ-ն` Փաշինյանի պատվերով «Տաշիր Պիցցայի» եւս մեկ մասնաճյուղ փակեց Փաշինյանը պետք է գնա հանգստանալու, 7 տարի տանջվում է․ Արթուր Խաչատրյան Ինչ կապ կա վերջին իրադարձությունների ու Փաշինյանի Թուրքիա գնալու միջև Հիշու՞մ եք՝ Նիկոլն ասում էր՝ «արյան գետեր եմ ուզում»․ ի՞նչ հրաման չի կատարել Աբազյանը․ Զոհրաբյան (video) Թուրքիան մեծացնում է իր հրթիռների արտադրության ծավալները՝ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Հարգելի՛ ընդդիմություն, Էլ ի՞նչ լինի, որ շատ արագ իրար գլուխ հավաքվենք․ Սամվել Ֆարմանյան Էդ ինչի՞ց եք հրճվում, Նիկոլի՞ն եք քծնում․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video) Փաշինյանին ասեք՝ ինքը լռի՛, այդ թեմայով խոսելու իրավունք չունի․ Իշխան Սաղաթելյան #ՀԻՄԱ․ Սամվել Կարապետյանի մասով Ռուսաստանի արձագանքը Փաշինյանին հոգեխանգարմունքի է հասցրել․ Մինասյան (video) Ի՞նչ է ասել ԱԱԾ պետը փակ քննարկմանը․ Գեղամ Մանուկյանը գաղտնազերծեց (video) Փաշինյանի պատասխանը Զախարովային և Սոլովյովին ՀԾԿՀ-ն խոշոր գումար է տուգանել ՀԷՑ-ին Հեղափոխությունից հետո՝ 6,5 տարվա ընթացքում, ԱԱԾ արդեն ղեկավարել են 7 հոգի․ Էդգար Ղազարյան Սենսացիոն փաստաթղթի հետքերով․ ԱՄՆ-ն կօգտագործի՞ Հայաստանն Իրանի դեմ․ Արամ Սարգսյան (video) Մայր տաճարի վերանորոգման և բարեկարգման գլխավոր մեկենասը եղել է Սամվել Կարապետյանը․ Էդգար Էլբակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am