Թուրքական իշխանը ներմուծվել և վերաարտահանվել է ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Իրանական ձկան ներմուծման և վերաարտահանման խոչընդոտը չհաղթահարած՝ հայ ձկնարտադրողները նոր մրցակից ունեն։ Հիմա էլ հայ արտահանողներից ոմանք սկսել են Թուրքիայից ձկնամթերք ներմուծել Հայաստան և վերաարտահանել ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ։
Մեր ձեռքի տակ են հայտնվել Թուրքիայից Հայաստան ներմուծված ծիածանափայլ իշխանի, ինչպես նաև Հայաստանից ՌԴ արտահանված խմբաքանակների փաստաթղթերը։
Համաձայն Թուրքիայից գնված խմբաքանակի մայիսի 8-ի հաշիվ-ապրանքագրի՝ հայկական «Գլոբալ ֆիշ» ՍՊ ընկերությունը Փոթի նավահանգստով ներմուծել է 13079 կգ իշխան, որի արժեքը կազմել է 84 719 դոլար։
Այս բեռի մեջ մտել են ծիածանափայլ իշխան տեսակի պաղեցրած, փորոտիքը մաքրած, գլխով ձկները։
Մասնավորապես՝
501,35 կգ պաղեցված 1-1,5 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան,
1 951, 73 կգ պաղեցրած 1,5-2 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան
10 626,65 կգ պաղեցրած 2-3 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան։
«Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի մայիսի 11-ի հաշիվ-ապրանքագրից տեղեկանում ենք, որ բեռն ուղարկող ընկերությունը, այսինքն՝ նույն «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն վաճառել է ռուսաստանյան «ՍԿԴ» ՍՊԸ-ին 13 079 կգ ծիածանափայլ իշխան՝ 8 775 566 ռուբլի արժեքով, և հստակ նշվում է, որ այդ խմբաքանակի արտադրողը «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն է։ Այս խմբաքանակի մեջ մտել է Թուրքիայից ներմուծված նույն ձկնատեսակները՝ նույն ծավալով»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։