Ուժայինները որպես հոգեխանգարվածի ստրուկներ

Ուժայինները որպես հոգեխանգարվածի ստրուկներ
-Ակնհայտ է, որ Եկեղեցու կողքին կանգնողները, Արցախի հարցն օրակարգում պահողներն ու խաղաղություն պոռալով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ ծնկի չեկողներն այս սրիկայի դասակարգային թշնամիներն են։ Ուժային բոլոր կառույցները, առանց բացառության, դարձել են հոգեխանգարված իշխանատենչի ոտքի տակի փալասը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացրած այսօրվա ստորությունը դրա վառ ապացույցներից է։ Ուժայինները կարող էին Սահմանադրությամբ տրված իրենց լիազորությունների սահմաններում չկատարել պատուհասի հրամանը եւ ուղակի ձեռբակալել հրաման տվողին։ Բայց ոչ… Հիշում եք՝ հրեշը ժամանակին հայտարարել է, որ չկա որեւէ դատավոր, որ չկատարի իր հրամանները։ Այս դեպքում ռուսները կասեին՝ факт на лицо։
Հիշում եք, անդաստիարակը փողոցային խուլիգանին հարիր ոճով հրապարակային հայտարարեց՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», ԱԺ ամբիոնից էլ ընդդիմությանը հոխորտաց՝ «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», վերջերս էլ նրանց համբալ անվանեց։ Այո՛, եւ այս խոշոր եղջուրավորը բավական հետեւողականորեն քաղաքացու հարկերով ապրող ուժային կառույցների ամենժամյա օգնությամբ իրականացնում է իր խոստումները։
Միք վիրավորվեք, երբ ասում եմ, որ արժանի ենք այս վիճակին… Ուշադրությու դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, որը ոչ պակաս պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար։
Եւ Արցախն եւ հազարավոր զինվորներին գլխատած ու չարությամբ պրկված այս արյունռուշտը շարունակում է թշնամու առաջ ծնկի գալով եւ աշխահի առաջ մեզ ստորացնելով՝ մնալ վարչապետի աթոռին։
Ասել եւ կրկնում եմ՝ ազգակործան պատուհասից ազատվելու միակ ճանապահը ցանկացած գնով նրան հրաժարական պարտադրելն է, ինչը ոչ միայն մեզ տալիս է իրավունք, նաեւ պարտադրում են ՀՀ Սահմանադրություննb ու մարդու իրավուքներին վերաբերող Միջազգային նորմերը։
Ռուբեն Հակոբյանի գրառումը