Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ

Շատերը համոզված են, որ ՍամվելԿարապետյանի հանդեպ այս հակաօրինական քայլերը Նիկոլ Փաշինյաննիրականացնում է այն բանի պատճառով,որ հայ գործարարը հանդես եկավ ի պաշտպանությունՀայ առաքեական եկեղեցու:

Դա ընդամենը պատրվակ էր:

Բանն այն է, որ իր «պատմական» (բնորոշումը Ալեն Սիմոնյանինն է)այցից առաջ,Թուրքիան, Ադրբեջանը մի շարք պայմաններ են դրել Փաշինյանի առջև, որպեսզի նա կատարի:

Բացի եկեղեցու կազմաքանդման, ադրբեջանցիների վերադարձի, «Զանգեզուրի միջանցքի»հարցերից, Ալիևը ցանկանում է,որ Փաշինյանը քայլեր ձեռնարկի այն անձանց դեմ, որոնք ժամանակին զգալի դեր են ունեցել Արցախի հարցում:

Ալիևի պահանջների ցանկը շատ մեծ է.նախկին երեք նախագահների մասին է խոսքը, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, արցախցի մի շարք գործիչների:

Սակայն Փաշինյանի առջև կոնկրետ մի քանի անձերի խնդիրը առաջնային է դրված և,բացի այդ,ադրբեջանցիներն ու թուրքերը սիրում են սիմվոլիկաներ:

Բանն այն է, որ ուղիղ չորս տարի առաջ, 2021 թվականին Ադրբեջանը հետևյալ հայտարարությունով էր հանդես եկել.

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք անձի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղ զենքի և ռազմական տեխնիկայի անօրինական տեղափոխման մեջ ենթադրաբար ներգրավված լինելու համար։ Հետախուզվողների թվում են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետախուզվող անձինք 2001-ից մինչև 2021 թվականը «կազմակերպել են անօրինական ճանապարհով ձեռք բերված խոշոր տրամաչափի մարտական ​​հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի մաքսանենգություն։ Զենքն ու սարքավորումները ներմուծվել են Հայաստան, իսկ այնտեղից՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ։ Դատախազության տվյալներով՝ մաքսանենգությունն իրականացվել է օդային ճանապարհով՝ օգտագործելով ուղևորատար ինքնաթիռներ, Հայաստանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռ, ինչպես նաև՝ պարոն Աբրահամյանի կողմից ենթադրաբար գնված ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։

Մաքսանենգության մեջ կասկածվողներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.1 (պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում), 218.1 (ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորման ստեղծում), 228.3 (զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, պահպանում կամ վաճառք), 279.1 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում, դրանց ստեղծմանը մասնակցություն) և 206.4 (կազմակերպված մաքսանենգությանը մասնակցություն) հոդվածներով։

Այս հայտարարության վերջում նշվել էր, որ.

«Նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով, և նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում… Գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության խնդրանք է ուղարկել օտարերկրյա պետությունների համապատասխան պետական ​​մարմիններին»:

Ուշադրության արժանացնենք այն հանգամանքը, որ սույն հայտարարությունը Ադրբեջանը տարածել էր ուղիղ չորս տարի առաջ. 2021-ի հունիսի 18-ին, այսինք՝ընտրություններից երկու օր առաջ:

Զարմանալիորեն, Ադրբեջանը իր այս հայտարարությունը երեկ վերահրապարակել և կրկին տարածել է, կարծես «հիշեցնելով», որ իր նախկին պահանջը:

Ալիևը իր այս «հիշեցումը»կատարել է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար, ով երկու օր անց հանդիպելու է Էրդողանին, վերջինից մուրալով, որ համոզի Ալիևին, որ մինչև 2026-ի ընտրությունները համաձայնվի իր հետ «խաղաղ պայմանագիրը» կնքի, որպեսզի Փաշինյանը կարողանա այս անգամ էլ այդ պայմանագրի թղթով փորձի համոզել հայ հանրության առավել թերզարգացած հատվածին, որ եթե այդ «թուղթը»չլինի, ապա կլինի պատերազմ:

Կարապետյանի, եկեղեցու դեմ այս քայլերը Փաշինյանի կողմից միմիայն Ալիևի պահանջների բավարարման համար է, որպեսզի Էրդողանը համաձայնվի ազդել Ալիևի վրա «խաղաղության պայմանագրի» թղթի տրամադրելու հարցում:

Այս ամենը կրկին ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել հայ հանրությունը;

Բայց դրա մեղավորը շարքային քաղաքացիները չեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

դիտվել է 950 անգամ
Լրահոս
ՀԾԿՀ-ն խոշոր գումար է տուգանել ՀԷՑ-ին Հեղափոխությունից հետո՝ 6,5 տարվա ընթացքում, ԱԱԾ արդեն ղեկավարել են 7 հոգի․ Էդգար Ղազարյան Սենսացիոն փաստաթղթի հետքերով․ ԱՄՆ-ն կօգտագործի՞ Հայաստանն Իրանի դեմ․ Արամ Սարգսյան (video) Ահազանգ․ Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է ՔԿ-ն պաշտոնապես հայտում է Սամվել Կարապետյանի գործի մանրամասները Ով է Սամվել Կարապետյանի գործը քննող դատավորը Բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում և քարոզչական հարձակումների ներքո․ Աբրահամյան Գործարար Սամվել Կարապետյանին քննչականից տեղափոխեցին դատարան (video) Սկսվում է ճակատամարտը․ Ալի Խամենեի Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրավունքը․ Ալիև Ինչ որոշեց դատարանը Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով. Օսկանյան Նիկոլ Փաշինյանը որոշել է ստանձնել երկրի գլխավոր գինեկոլոգի եւ ուրոլոգի գործառույթը. Ագնեսա Խամոյան Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան «Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր կոչը Սամվել Ալեքսանյան ու Գագիկ Ծառուկյան ուշադիր լսեք ու սպասեք․․․ (video) #ՀԻՄԱ․ Դրանք իսկապես «պոռնկածին են»․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը խլելու ՀԷՑ-ը․ Արթուր Խաչատրյան (video) Սամվել Կարապետյանի կողքին եմ, նրա ասած ամեն տառի հետ համաձայն եմ․ Ռազմիկ Ամյան (video) Չի՛ կարող Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար լինել․ Նարեկ Կարապետյան (video) Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է սրիկա, ծախու, ոչնչություն իշխանության կողմից․ Վլադիմիր Սոլովյով Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ Փաստերով ասեմ՝ Նիկոլի անբարո պոռթկումը ինչով է պայմանավորված․ Լիլիթ Գալստյան (video) «ՀՀ-ն պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու իրավունքը»․ Ալիև Տիկին Ժաննա, ագրարային համալսարանը հանգիստ կարող եք վերանվանել ագրարային քոլեջի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am