Սամվել Կարապետյանի տան մոտ կենտրոնացված էին հատուկջոկատայիններ, դրոնով հաշվում էին մարդկանց թիվը

Գիշերը գործարար Սամվել Կարապետյանի տնից ոչ հեռու՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ավտոբուսներով կենտրոնացված են ոստիկանության զորքեր, հատուկջոկատայիններ։ Ուլնեցի փողոցը շարունակում էին ոստիկանները փակ պահել։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ի թղթակիցը։
Տեսախցիկը ֆիքսել է նաև ոստիկանության դրոն, որը ողջ ընթացքում նկարահանում էր Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ գտնվող մարդկանց։ Ըստ երևույթին, վերահսկում շարժը, հաշվում մարդկանց թվաքանակը։
Տարբեր տեղեկությւոններ էին գալիս, որ ոստիկանությունը սպասում է մարդկանց թվի հնարավորինս քչացմանը և ուղիղ եթերների անջատվելուն, որպեսզի դիմի գործողությունների։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդում է սկսել եկեղեցու վերաբերյալ պաշտպանիչ խոսքից հետո։