«Հրապարակ». «Քննարկել ենք շատ վաղ ժամի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արդեն քանի օր է՝ տարածաշրջանը եռում է, եւ Հայաստանը վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարն ու նրա խմբակը մեզ սպասվող ռիսկերի եւ իրենց անելիքների մասին խոսելու փոխարեն Եկեղեցու դեմ արշավով են զբաղված։

Ստեղծված իրավիճակի մասին միայն մեկ՝ ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել, որով դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Երեկ ՔՊ-ականներից փորձեցինք ճշտել՝ գնահատե՞լ են ռիսկերը, կա՞ն այդ ուղղությամբ քայլեր։ Բոլորը պատասխանցին՝ քննարկել են ռիսկերը: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում, որ հանրությունն էլ հանգիստ լինի, որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանին վերաբերող ռիսկ չկա՝ առայժմ․ «Եթե Հայաստանին առնչվող որեւէ բան լինի, բնականաբար, կլինի օպերատիվ արձագանք»։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը։ «Գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։

Թիվ 1 ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տեւել եւ այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաեւ այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարեւան է պետք, այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին եւ հարցին՝ եթե կառավարությունը ռիսկերը գնահատում է, ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, ասաց․ «Իրանում ռազմական գործողություններ են։ Ռիսկը գնահատել՝ չի նշանակում այդ ռիսկը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն»։

 

դիտվել է 341 անգամ
Լրահոս
ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան #ՀԻՄԱ. ՇՏԱՊ. Փաշինյանը խոսում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու մասին (video) Թուրքական իշխանը ներմուծվել և վերաարտահանվել է ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ․ «Հետք» Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Ուժայինները որպես հոգեխանգարվածի ստրուկներ Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը. Սամվել Կարապետյան Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել․ Սուրեն Պարսյան Իմ նուրբ հոգին նույնպես ցնցվել էր Փաշինյանի գրառումներից․ ՔՊ–ական պատգամավոր (video) Փաշինյանը՝ ՀԷՑ-ը խլելու մասին Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ Սյունիքի գյուղապետերից մեկը դաժանորեն ծեծել է մի կնոջ ու նրա եղբորը Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում. Հայր Ասողիկ Կարապետյան Իրանի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունների շարք Թեհրանի հարավային արվարձանում Փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն «Բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն է»․ «Իրավունք» Փաշինյանը ազատել է ԱԱԾ տնօրենին Սամվել Կարապետյանի տան առջև շոու չանելու պատճառով. «Հրապարակ» «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում․ «Ժողովուրդ» Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel Նա պարզապես ասել է, որ աջակցում է Եկեղեցուն և, անհրաժեշտության դեպքում, պայմանականորեն ասած, կպայքարի Եկեղեցու համար. Մայր Աթոռի մեկնաբանությունը RT-ին Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը Հութիները հայտարարել են, որ կմիջամտեն պատերազմին՝ հաջակցություն Իրանի Ինչու՞ է Փաշինյանը հիստերիկացել ու հարձակվել Սամվել Կարապետյանի վրա․․․ Անդրանիկ Թևանյան (video) «Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պայքար է նախագահական աթոռի համար․ Պետդումայի պատգամավոր «Պատերազմից 5 պակաս՝ Նիկոլն էլի նոպաների մեջ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am