Իրավապահները Սամվել Կարապետյանի հանդեպ հատուկ գործողություններ կիրականցնեն

Իրավապահները պատրաստվում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո։ Ինչպես հայտնում են NEWS.am–ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները, հատուկջոկատայինները սպասում են լրագրողների ու քաղաքացիների հեռանալուն, որպեսզի կարողանան իրականացրել ծրագրված «օպերացիան»։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ՝ ցույց տալու իրենց աջակցությունը նրան։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, NEWS.am–ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբաղվել Սամվել Կարապետյանով»։

Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն արեց.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

դիտվել է 1808 անգամ
Լրահոս
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում «Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից». Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին խոսքն ուղղեց (video) Ալիևը սպառնում է՝ ՀՀ-ն պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադառնալու իրավունքը Ինչու է ԱԱԾ տնօրենն ազատվել աշխատանքից․ մեկնաբանում է Փաշինյանը (video) ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան #ՀԻՄԱ. ՇՏԱՊ. Փաշինյանը խոսում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու մասին (video) Թուրքական իշխանը ներմուծվել և վերաարտահանվել է ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ․ «Հետք» Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Ուժայինները որպես հոգեխանգարվածի ստրուկներ Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը. Սամվել Կարապետյան Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել․ Սուրեն Պարսյան Իմ նուրբ հոգին նույնպես ցնցվել էր Փաշինյանի գրառումներից․ ՔՊ–ական պատգամավոր (video) Փաշինյանը՝ ՀԷՑ-ը խլելու մասին Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել ՍամվելԿարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ Սյունիքի գյուղապետերից մեկը դաժանորեն ծեծել է մի կնոջ ու նրա եղբորը Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում. Հայր Ասողիկ Կարապետյան Իրանի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունների շարք Թեհրանի հարավային արվարձանում Փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն «Բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն է»․ «Իրավունք» Փաշինյանը ազատել է ԱԱԾ տնօրենին Սամվել Կարապետյանի տան առջև շոու չանելու պատճառով. «Հրապարակ» «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում․ «Ժողովուրդ» Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. The Times of Israel Նա պարզապես ասել է, որ աջակցում է Եկեղեցուն և, անհրաժեշտության դեպքում, պայմանականորեն ասած, կպայքարի Եկեղեցու համար. Մայր Աթոռի մեկնաբանությունը RT-ին Միացյալ Նահանգները մոտ է Իրանին հարվածելու որոշմանը Հութիները հայտարարել են, որ կմիջամտեն պատերազմին՝ հաջակցություն Իրանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am