Ազգային բուրգի ապամոնտաժման վճռական փուլում ենք, որտեղ թիրախավորվում են Եկեղեցին․ Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է.
«Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացը հերթական քաղաքական շոու է, որն ուղեկցվում է ցինիկ կամակորությամբ և իրավական կամայականության շեշտակի դրսևորումներով։ Սա ոչ թե մեկուսացված դեպք է, այլ անօրինականության և ընտրովի արդարադատության հաստատման հերթական փորձը, որտեղ իրավունքը գործի է դրվում իբրև իշխանական հաշվեհարդարի միջոց։
Սակայն իրականում սա խորքային գործընթացի մի մաս է։ Ազգային բուրգի ապամոնտաժման վճռական փուլում ենք, որտեղ թիրախավորվում են Եկեղեցին, Սփյուռքի կապիտալը, ավանդական արժեքներն ու ազգային ինքնության մնացորդները։
Մենք ականատես ենք դառնում իշխանական ռեպրեսիաների նոր՝ պերմանենտ, անկանխատեսելի և ցածր մակարդակի փուլին, որի խորքային հետևանքները դեռ առջևում են»։