Ալեքսանյան Սամվելը պետք է հիմա ընտրություն կատարի՝ դավաճանել իր կնքահորը, կամ էլ հայ տղամարդու պես կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու մեջքին

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Ազգովի հետևում ենք բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված թնջուկին, և համոզված եմ, որ այս թեմայով հիմա ինչ էլ ասեմ, դա նոր չի լինի։ Բազում խոսքեր են ասվել, իսկ ես կրկնվել չեմ սիրում։
Այս պահին ավելի արդիական կլինի, որ հարցս ուղղեմ ուղիղ գործարար Սամվել Ալեքսանյանին, ով իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, ապարանցի տղամարդ է համարում սակայն լուռ էր եկեղեցու նկատմամբ կատարվող ոտնձգությունների ժամանակ։ Կարծես թե հիմա նույնպես լռում է։ Միգուցե ես չեմ լսել, սակայն ոչ մի լուր չունեմ իր դիրքորոշումից՝ իր երեխաների կնքահոր, Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվող ռեպրեսիաների մասով։
Կարծում եմ, որ ուշացած, բայց Ալեքսանյան Սամվելը պետք է հիմա ընտրություն կատարի՝ դավաճանել իր կնքահորը և կրկին «անձրևանոցով» մնալ, կամ էլ, ուշացած, բայց վերջապես հայ տղամարդու պես կանգնել իր երեխաների կնքահոր, իր ազգի, Հայ Առաքելական Եկեղեցու մեջքին ու դրսևորել իրեն ոչ թե որպես «ԴՐԱՄԱՊԱՆԱԿ», ում բացի գումարից այլևս ոչինչ հետաքրքիր չէ, այլ որպես ԻՐԱՊԵՍ ՀԱՅ ԱՊԱՐԱՆՑԻ ՏՂԱՄԱՐԴ։