Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ այս պահին իրականացվում է ազգային բարերար, հայտնի գործարար, բազմաթիվ ազգանպաստ ծրագրերի հեղինակ Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ խիստ դատապարտելի և ամոթալի արարք է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ:
Մի՞թե սա ազգային և հոգևոր արժեքների դեմ ուղղորդված հարված չէ: Մի՞թե սա ապազգային օրակագի հերթական հիստերիան չէ…»։