Պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցանկացած բանական մարդու մոտ պետք է հարց առաջանա.
– Իսկ ո՞վ է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ վաստակ կամ նվաճում ունի, որ բոլորին կարող է վիրավորել (հաղթանակած նախագահներ, կաթողիկոս, հայտնի հայեր), մեղադրել ինչում ցանկանա՝ առանց որևէ ապացույցի,պատասխանատվության: Քանդել ցանկացած պետական ինստիտուտ, հարցականի տակ դնել պատմական փաստեր…
Նման հարցադրում անողը, ցանկության դեպքում, շատ հեշտ կգտնի պատասխանը.
գործ ունենք ստորագույն արարածի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Գործընթացների բերումով հայտնվել է բարձրագույն պաշտոնի: Ֆիլտրել է շրջապատը, հավաքել իր նման արարածների, և ծրագրած ոչնացնում է ամեն արժեք:
Բազմիցս ասել եմ. եթե որևէ ձևով չկանգնացրեցինք սրանց, բոլորիս առանձին-առանձին կործանելու են: Եվ իհարկե, պետությունը:
հ.գ. Սամվել Կարապետյանը, բացի իր հարյուրավոր նախաձեռնություններից, շուրջ 8 տարի եղել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն: Նրա օրոք նվաճվել են ամենափառահեղ հաղթանակներն ըմբշամարտում՝ արդեն հայկական դպրոցի, այլ ոչ խորհրդային:
Այդ ամենին հատկացվել են հսկայական միջոցներ: Եվ դա արվել է լուռ, առանց որևէ գովազդի:
Հիմա պատուհասների հայտնի խմբակը հասավ նաև այս մարդուն…»;