«Տես, քո բերանում ինչ-որ տհաճ բան չմնա». Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Russia Today–ի և «Ռոսիա Սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Էֆենդի Փաշինյանը, որը ձևացնում է, թե համայն հայության պաշտպան է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին, և պատճառը հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպումն է»։
«Տես, քո բերանում ինչ-որ տհաճ բան չմնա»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա` պատասխանելով Փաշինյանի`«հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա» արտահայտությանը։