Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին. Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին։
Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպես և ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դեմ իրականացվել վարկաբեկման ու թիրախավորման արշավները և բոլոր ապօրինի գործողությունները։
Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար։
Այս պահին դեռևս այսքանը»։