Կալգույան Նիժնի Տապբռի հարբած մուժիկի լեքսիկոնով, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Փաշինյանը մի քանի խումբ ուղարկեց գործարար Սամվել Կարապետյանի երեւանյան տուն

Գործարար Սամվել Կարապետյանն այսօր հստակ դիրքորոշում հայտնեց մի խմբակի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա նվաստ հարձակման մասին, որից հետո ֆեյսբուքյան ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը, ստախանովյան էնտուզիազմով, մեկ րոպեում երեք ստատուս արագությամբ, «պոռնկաբարո» բառի բոլոր հնարավոր հոլովումներով, թռավ եկեղեցու եւ Սամվել Կարպետյան դեմքին։ Կալգույան Նիժնի Տապբռի հարբած մուժիկի լեքսիկոնով, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Փաշինյանը, ով խորապես թքած ունի մեր սահմանակից եւ դաշնակից Իրանի շուրջ ծավալվող վտանգավոր եւ սրընթաց զարգարող էսկալացիայով, սիրենաներով, միգալկեքով ու մնացյալ հարակից ատրիբուտներով, սպեցնազի ու ոստիկակական տարբեր բաժանմունքների մի քանի խումբ ուղարկեց գործարար Սամվել Կարապետյանի երեւանյան տուն։ Էս պահին դեռ իրավապահ համակարգի գործերին հեչ չխառնվող Նիկոլի հրահանգով ժամանած խմբերը
գործարարի տանն են։
Այն, որ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Փաշինյանը ոչ ստանդարտ հոգեվիճակում է, խիստ տեսանելի է։ Բայց Նիկոլի այս անկանոն վարգագիծը բացառապես «impetus panicus»-ով բացատրելը խիստ միամտություն կլինի։
Բանն այն է, որ առաջիկա օրերին, «Արի Տուն» ծրագրի շրջանակներում, Նիկոլը մեկնելու է Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման, որտեղ, բնականաբար, քննարկվող հարցերի եւ կայացվող որոշումների օրակարգը բացառապես թուրքական է լինելու։
Ուստի, սույն «պատմական» այցից առաջ Փաշինյանին պետք է նման նողկալի հրապարակային մի տեսարան՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցուն հրապարակավ աջացկած հայտնի գործարարի՝ որպես Էրդողանին եւ Ալիեւին հավատարմության հնչեղ փաստ։
44-օրյա պատերազմից հետ Թուրքիայի խորհրդարանում հայտարարվեց, որ Ղարաբաղից հետո իրենց թիրախը հայկական Սփյուռքն ու Հայ Առաքելական եկեղեցին է։ Տեւական ժամանակ է Ադրբեջանի քաղաքական էլիտան ու նրանց հիմնական մոլլան, հետ չմնալով Հայաստանի իշխանություններից, թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին եւ, բնականաբար, Թուրքիա գնալուց առաջ Նիկոլը Էրդողանին հո բաստուրմա, կոնյակ կամ սուջուխ չէ՞ր տանելու։ Նրանք այլ նվերի են սպասում՝ թուրքական օրակարգի մեջ ֆուլ տեղավորվող նվերի, ինչը եւ հենց էս պահին հնազանդ անում է Նիկոլը։
Նաիրա Զոհրաբյանի գրառումը