Մնալու է կոկորդին։ Ինչպես շեշտում է Կարեն Կարապետյանը՝ իրենք մշեցի են. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքայն իր էջում գրում է․
«Այն ինչ հենց հիմա կատարվում է Սամվել Կարապետյանի շուրջ, դատապարտելի է և շատ վատ։Երկրում կան մարդիկ, որոնց հանդեպ էս կարգի բռի գեղցիական հարձակումները խստորեն կպատժվեն, հաստատ։Կարեն Կարապետյանին ճանաչում եմ հազար տարի, իսկ Սամվել Կարապետյանի գործունեությունը և գործերը ինքնին խոսում են երկու եղբայրների մեծագույն հայ լինելու, ճիշտ քաղաքացի և հայրենասեր քաղաքացի լինելու մասին։Կարապետյանների մասին շատ տեսանելի խոսում են նրանց գործերը, նվիրումը, անսահման բարությունը, երկիրը շենացնելու նրանց տարիների տեսանելի աշխատանքը։ Սամվել Կարապետյանը, այսօր իր կարճ խոսքում, զուտ պաշտպանել է առաքելական եկեղեցին և հավատը։
Խստորեն դատապարտում եմ այն, ինչ հենց հիմա դա հրահրում է Սամվել Կարապետյանի շուրջը։
Վստահ եմ, էս մեկը չի մարսելու։ Մնալու է կոկորդին։
Ինչպես շեշտում է Կարեն Կարապետյանը՝ իրենք մշեցի են։
Իսկ, մշեցին չի հանդուրժի այս գռեհիկ, կոպիտ, սխալ և անբարո վարքագիծը, ընդդեմ հայ մարդու, մեծ բարեգործ, հայրենասեր և ազնիվ մարդու։ Նաև՝ համաշխարհային հռչակ ու ճանաչում ունեցող մարդու, գործարարի և բարերարի հանդեպ։
Կարծում եմ, Սամվել Կարապետյանի բոլոր ընկերները պարտավոր են հենց հիմա արձագանքել և կողմնորոշվել, ո՞ր կողմում են, իրենց ընկերոջ և կարգին քաղաքացու, թե՝ դավաճանների խմբակի»։